Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսաստանի տնտեսությունը գահավիժում է. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Հայաստանի ունեցած կապերի 70 տոկոսից ավելին ՌԴ-ի հետ է, և պատկերացրեք, եթե Ռուսաստանում տիրում է խոցելի վիճակ, ըստ էության, այն նույնը պրոյեկտվում է Հայաստանի վրա: Մեր իշխանությունները կարծես պահպանում են արժույթի հավասարակշռությունը: Մեր իշխանությունները միշտ օգտագործել են իրենց հնարավորությունները, բոլոր գործիքները՝ դրամական հարաբերություններում կայունություն ապահովելու կտրվածքով: Շատ երկրներում Կենտրոնական բանկի վրա է դրված գների կայունացման ապահովման խնդիրը, և նման խնդրի լուծումը, ըստ էության, պայմանավորված է նաև կառավարության կոորդինացված գործունեությամբ, հակառակ պարագայում` իշխանություններն իրենց ունեցած գործիքաշարով ի զորու չեն դիմակայել փոխանակային ճնշումներին»,- ասաց տնտեսագետը:
Նրա կարծիքով` այս պահի դրությամբ Հայաստանում գահավիժող վիճակ չի գրանցվում, բայց սա էլ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ արհեստականորեն այս վիճակը պահելը պետք է լինի փոքր, հետագայում դա իրեն զգացնել պետք է տա, առավել ևս` երբ հայտնի է, որ բազմաթիվ երկրներում արժույթները գահավիժում են: