Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2015 թվականին գրանցված թունավորման դեպքերից: Նրա խոսքով` հիմնական թունավորումները լինում են ալկոհոլային: «Ընդհանուր առմամբ`անցյալ տարի 949 թունավորման դեպք է գրանցվել:
Այս տարի արդեն ընդունվել է 58 հիվանդ, անցյալ տարի նույն ժամանակահատվածում 64 հիվանդ էր: Վերջին տարիներին գնալով աճում են ալկոհոլից թունավորման դեպքերը, անցյալ տարի եղել է 370 դեպք, այս տարի ունեցել ենք արդեն 17 դեպք»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց, որ բացի ալկոհոլային թունավորումներից տարածված են նաև դեղորայքային թունավորումները:
«Ալկոհոլային թունավորումները հիմնականում պայմանավորված են ալկոհոլի չարաշահման հետ: Դեղորայքային թունավորումների մեծ տոկոսը հոգեմետ դեղերից է: Սննդային թունավորումները լինում են բոտուլիզմից և սնկից»,- ասաց թունաբանը և հավելեց, որ անցյալ տարի գրանցվել է սնկի թունավորման մոտ երկու տասնյակ դեպք, որոնցից երկուսը` մահվան ելքով: