Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մանկահասակ երեխայի մահվան հանգամանքները։
2016թ. հունվարի 14-ին` ժամը 19:30-ին, մահացած վիճակում, կոկորդում օտար մարմնի առկայությամբ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունք է տեղափոխվել 3 տարեկան տղա երեխա։ Փոքրիկի կոկորդից, բժշկական միջամտությամբ, հանվել է ճնշազրկված փուչիկ: Զուգահեռաբար բժիշկներն իրականացրել են վերակենդանացման հնարավոր միջոցառումները, սակայն դրանք արդյունք չեն տվել:
Պարզվել է, որ նախքան հիվանդանոց տեղափոխելը՝ երեխան տանը կուլ է տվել փուչիկ, որը հասել է շնչափող, փակել շնչուղիները, ինչից առաջացել է շնչարգելություն և բերել սրտի կանգի:
Երեխայի մարմնի արտաքին զննությամբ վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվում է նյութեր: