| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: