Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականը, Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ, 38 ըմբիշների մասնակցությամբ հունվարի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Փետրվարի 6-ին տեղի ունեցան ստուգողական գոտեմարտեր, որոնց ընթացքին հետևեցին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Այդ ստուգողական գոտեմարտերի արդյունքով ընտրանու մարզչական շտաբն ընտրեց այն ըմբիշներին, որոնց վստահվելու է Իրանում պաշտպանելու Հայաստանի մարզական պատիվը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրել է, որ որոշվում է ընդունվել, որ փետրվարի 9-14-ը Թեհրանում կայանալիք Թախտիի գավաթի միջազգային ավանդական խաղարկությանը, մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանի և Սուրեն Մարկոսյանի ղեկավարությամբ, հանդես են գալու ստուգողական գոտեմարտերում իրենց լավագույն կողմերով դրսևորված 12 ըմբիշ, ովքեր իրենց քաշային կարգերում հիմնականում հավաքականի 2 և 3-րդ համարներն են:
Բաղդադյանը նաև հայտնել է, որ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի վաղը՝ փետրվարի 9-ին, և հավելել, որ թեհրանյան մրցագորգ դուրս կգան Հայաստանի հետևյալ ներկացուցիչները՝ Միրհան Ջաբուրյանը և Գոռ Գրիգորյանը (երկուսն էլ 57 կգ), Արթուր Բաղդասարյանը և Նարեկ Սիրունյանը (երկուսն էլ 65 կգ), Իշխան Պողոսյանը և Վալտեր Մարգարյանը (երկուսն էլ 70 կգ), Վարուժան Կաջոյանը և Գևորգ Համբարձումյանը (երկուսն էլ 74 կգ), Վահե Թամրազյանը, Արման Մկրտչյանը և Շամիր Աթյանը (երեքն էլ էլ 84 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ):
Մնացած 26 ըմբիշները կշարունակեն մարզումները մինչև ծաղկաձորյան հավաքի ավարտը՝ փետրվարի 11-ը: