կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-11 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 12-14-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

\"\"

Երևանում հունվարի 12-13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

\"\"