կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 15:20
Տարածաշրջան

Թուրքիայում և Ռուսաստանում զենքի վաճառքի աննախադեպ աճ է նկատվել

Թուրքիայում և Ռուսաստանում զենքի վաճառքի աննախադեպ աճ է նկատվել

Ստոկհոլմի Խաղաղության հիմնահարցերի միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին զենքի վաճառքի ծավալները ողջ աշխարհում նվազել են 1.5 տոկոսով՝ կազմելով 401 մլրդ դոլար:

Ըստ թուրքական Hürriyet-ի՝  Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի` զենք արտադրող ընկերությունների վաճառքի ծավալները նվազել են, մինչդեռ Թուրքիայի և ՌԴ-ի դեպքում զենքի վաճառքի աննախադեպ աճ է գրանցվել:

Զենքի վաճառքով զբաղվող 11 ռուսաստանյան ընկերությունների բիզնեսում արձանագրվել է վաճառքի ծավալների 48.4 տոկոսանոց աճ, իսկ թուրքական «ASELSAN» և «TAI» ընկերությունները ընդգրկվել են ամենաշատ զենք վաճառած կազմակերպությունների հարյուրյակում: