Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը և դրանից հետո ընտրախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ահազանգերի գերակշիռ մասը՝ 314, ստացվել են ԶԼՄ-ներից, ՀԿ-ներից՝ 21, դիտորդներից՝ 8, հանձնաժողովի անդամներից՝ 5, քաղաքացիներից՝ 62, կուսակցություններից՝ 23, ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներից՝ 19:
Նա նշեց, որ 97-ով նախապատրաստվում են նյութեր, 153-ով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ, որոնցից 137-ը՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ, 16-ը՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, եզրակացությամբ անհետևանք է թողնվել 29 նյութ, 166-ն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, 7-ը՝ հատուկ քննչական ծառայություն:
Նշենք, որ մինչ այս պահը հարուցված են 17 քրեական գործեր, որոնցից 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից, 6-ը` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից: