Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում, ներառյալ` քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարման արդյունքում 06.03.2013թ. դրությամբ հարուցվել է 12 քրեական գործ:
Նշված 12 քրեական գործերից 7-ը հարուցվել է ԶԼՄ-ների ահազանգերի քննարկման արդյունքներով: Քրեական գործերից 5-ով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 1-ական` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում, 2-ը` ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական մարմիններում:
3 քրեական գործ` 5 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: