Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Շենգավիթ» ԲԿ ադմինիստրացիան մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի /Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը/ պահանջի վրա: Այժմ հրապարակում ենք ստորև ներկայացված տեղեկատվությունը, քանի որ ստացել ենք իր ծննդաբերության մասին տեղեկությունները լրատվամիջոցներին տրամադրելու վերաբերյալ քաղ. Լարիսա Անդրանիկի Շախպազյանի գրավոր համաձայնությունը:
Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, հղի, 27.06.1990թ. ծնված Լարիսա Անդրանիկի Շախպազյանը “Շենգավիթ” ԲԿ նոյեմբերի 09 – ի վաղ առավոտյան 02:00 -ին բերվել է առանց ուղեգրի, ամուսնու մոր կողմից: Կինը ս. թ. 02.11 – 05.11 – հոսպիտալացված է եղել «Արմավիր» ԲԿ-ում «Հղիություն 33 - 34 շաբաթ: Սպառնացող վաղաժամ ծննդ.» ախտորոշումով, որտեղ ստացել է կոսերվատիվ բուժում իսկ դուրսգրման քաղվածքում նշանակվել է հակաանեմիկ բուժում «Սորբիֆեր»-ով: Մինչ «Շենգավիթ» ԲԿ դիմելը գտնվել է տանը:
Դիմելիս հղին գանգատվել է որովայնի ստորին հատվածներում կծկանքանման ցավերից ու, ըստ կնոջ խոսքերի, պտղաջրերի արտահոսքից:
Կինը ավագ հերթապահ բժշկի կողմից հոսպիտալացվել է հղիների ախտաբանության բաժանմունք, ուր իրականցվել են պահանջվող բոլոր հետազոտությունները, ընդ որում, իրականացվել է պտղաջրերի առկայության թեստ: Պտղաջրեր այդ պահին չեն հայտնաբերվել: Ախտորոշվել է «Հղիություն 33 – 34 շաբաթ, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն, բարդացած սոմատիկ անամնեզ, վահանաձև գեղձի դիֆֆուզ խպիպ»: Հղիության ողջ ընթացքում ստացել է «Էութիրոքս» 25 մգ դեղաչափով: Բաժանմունքում անմիջապես սկսվել է հղիության պահպանման և պտղի շնչական դիսթրես համախտանիշի կանխարգելիչ թերապիա:
Առավոտյան կինը զննվել է նաև մանկաբարձական բաժանմունքի պատասխանատուի կողմից: Նոյեմբերի 10-ի առավոտյան նշվել է պտղաջրերի արտահոսք, ախտորոշվել է «պտղապարկի բարձր կողմնային պատռում, չափավոր սակավաջրություն» ինչի կապակցությամբ սկսվել է նաև հակաբակտերիալ բուժում: Ընթացքում իրականցվել է էնդոկրինոլոգի խորհրդատվություն, հաստատվել է էութիրեոզ վիճակը, լրացուցիչ դեղորայք չի նշանակվել: Բուժման ամբողջ ընթացքում հղին գտնվել է բաժանմունքի անձնակազմի հսկողության տակ:
Ս. թ. նոյեմբերի 19 - ի առավոտյան ժամը 10-ից, հաշվի առնելով մանկաբարձական իրավիճակը (թոքերի հասունությունը, պտղապարկի բարձր կողմնային պատռումը հասուն պտղի պարագայում, պտղաջրերի շարունակական արտահոսքը), որոշվել է խթանել ծննդաբերույթունը և կեսարյան հատման ցուցումների բացակայության պարագայում ծննդալուծել կնոջը բնական ճանապարհով: Ինդուկցիայի առաջին փուլի ավարտից հետո կինը ծննդաբերության մեջ չի մտել, որի պատճառով տրամադրվել է հանգիստ: Ընթացքում պտղի սրտի բաբախը վերահսկվել և գրանցվել է սարքերի միջոցով ժամը 17:00 և 20:00 : Հերթապահ բժիշկը համայցի ժամանակ արթնացրել է քնած կնոջը, զննել նրան և ժամը 21:10 գրանցել է պտղի սրտի զարկի բացակայություն, արձանագրել է պտղի անտենատալ մահ, որը և հաստատվել է ՈՒՁ հետազոտությամբ: Կինը ծննդալուծվել է ցավազրկման ներքո, բնական ճանապարհով` մահացած պտղով 20.11.2015 առավոտյան ժամը 07:30: Պտուղը ծնվել է պարանոցին և ստորին վերջույթներին պորտալարի ամուր փաթաթումով, պորտալարի երկարությունը կազմել է 47 սմ (կարճ պորտալար):
Ծննդաբերության ընկերքային շրջանը բարդացել է արգանդի պատին ընկերքի մասնակի ամուր կպումով և արյունահոսությամբ: Իրականացվել է ընկերքի ձեռքային անջատում և արգանդի բռունցքի վրա մերսում: Արյունահոսությունը արագ դադարեցվել է: Հաշվի առնելով ծննդաբերության ու ընկերքի ձեռքային անջատման ժամանակ արյան կորուստը, հետծննաբերական շրջանում ծննդկանին նաև էրիթրոցիտար զանգված է ներարկվել: Սույն թվականի նոյեմբերի 23-ին ժամը 19 – ին, կինը հարազատների ուղեկցությամբ ինքնակամ լքել է բաժանմունքը, չնայած այն բանին, որ վարող բժշկի ու ծառայության ղեկավարի կողմից մանրամասնորեն տեղեկացվել են հնարավոր բարդությունների մասին և նրանց հորդորել են մնալ կլինիկայում նշանակումները շարունակաբար ստանալու նպատակով:
Պտղի մահվան պատճառը եղել է կարճ պորտալարի պարագայում (47 սմ) պորտալարի ամուր փաթաթումը: Առավել ստույգ տվյալներ կտրամադրենք պաթոհիստոլոգիական հետազոտության արդյունքներից հետո: