Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Նախարարը նախ նշեց, որ բոլորն են ընդունում, որ հասարակական կազմակերպությունների ազատ և անկաշկանդ գործունեության համար նախադրյալներ ստեղծելը կարևոր է հասարակության զարգացման համար: 2009-ին այդ հարցը բարձրացվել էր կառավարության կողմից, և փաթեթը ներկայացվել էր ԱԺ, որով նախատեսվում էր վերահսկողական մեխանիզմներ սահմանել ՀԿ-ների համար: Դա այն ժամանակ առաջացրել էր մի շարք ՀԿ-ների մտահոգությունն ու դժգոհությունը: Աարդյունքում՝ մշակվեց փոփոխությունների ևս մեկ փաթեթ, որում պետք է տեղ գտնեին ՀԿկ-ների մտահոգությունները փարատող մասերը:
Ներկայացվող փաթեթում, ըստ նախարարի, հաշվի են առնվել ՀԿ-ների մտահոգությունները, առաջարկվում են հետևյալ լուծումները՝ կատարելագործել ՀԿ-ների ստեղծման, ձևավորման, գործունեության հարցերը,ՀԿ-ներին ընձեռել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք, ՀԿ-ների առցանց գրանցում, որը տևելու է երկու օր: ՀԿ-ների հաշվետվողականության հարցում հանրային միջոցներով գործող ՀԿ-ները պարտավոր են մինչև հաշվետու տարվա վերջը իրենց կայքերում հրապարակել հաշվետվություն, մնացած ՀԿկ-ների համար պահպանել ներքին հաշվետվողականության սկզբունքը:
Վարչապետը հավելեց, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը, ներկայացրել է հիշյալ նախագիծը, որն արժանացել է թե\' միջազգային կառույցների, թե\' քաղաքացիական հասարակության հավանությանը: Նախագիծը ներառել է մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտը, ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրավունքը և ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև ՀԿ-ների առցանց գրանցումը: