|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում յուրաքանչյուր երեքշաբթի շարունակվում են համերգային ծրագրերը:
Հոկտեմբերի 13-ին` ժամը 19-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Նրա, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանը, Անի Արաբյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը, Արփինե Մարկոսյանը /ալտ/, Արմինե Պետրոսյանը /թավջութակ/, Տաթևիկ Մարտիրոսյանը /դաշնամուր/:
Համերգի մուտքն ազատ է: