Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Այսօր` կառավարության նիստից հետո, ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյան-ԱԱԾ հարաբերություններին, փաստին, որ ԱԱԾ-ն որոշեց զգուշացնող հայտարարությամբ հանդես գալ, ի պատասխան Զարուհի Փոստանջյանի քաղաքական ելույթներում տեղ գտած որոշ կոչերի ու արտահայտությունների:
Նա նախ նշեց, որ եթե անգամ Զարուհի Փոստանջյանի համար իրական վտանգ լինի, առաջինը ՄԻՊ-ը կլինի նրա կողքին: «Ընդդիմադիր հայացքներ արտահայտող ցանկացած գործչի նկատմամբ եթե լինի իրական սպառնալիք, ես և մնացած բոլոր իրավապաշտպան կառույցները նրանց կողքին կլինենք: ԱԱԾ-ն կարող է մասնակցել հանրային բանավեճի, այս առումով ես չեմ կարծում, որ եղել է վտանգ ազգային անվտանգությանը կամ սահմանադրական կարգի տապալմանը` այն հոդվածով, որի մասին ակնարկ կար ԱԱԾ հայտարարության մեջ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ասում է` եթե անհանգստություն ունեք և ուզում եք որևէ մեկի խոսքը սահմանափակել, պետք է այդ կոչերը լինեն իրական և իրատեսական: Ես վստահ եմ, որ Զարուհի Փոստանջյանի ելույթը որևէ իրատեսական վտանգ չի ստեղծել սահմանադրական կարգի տապալման համար, հետևաբար, անհանգստանալու և նրա նկատմամբ որևէ իրավական գործընթաց սկսելու կարիք չկա: Միևնույն ժամանակ, ԱԱԾ հայտարարությունը որևէ վտանգ կամ սպառնալիք չի ստեղծում Զարուհի Փոստանջյանի համար: ԱԱԾ-ն իրավունք ունի մտնելու հանրային բանավեճի մեջ, դա սահմանադրորեն արգելված չէ, և որևէ մեկը չի կարող ասել, որ նրանք այդ հայտարարությամբ Սահմանադրության որևէ հոդված են խախտել: Ինքս նպատակահարմար չեմ համարում անհանգստանալ սահմանադրական կարգի տապալման համար` Զարուհի Փոստանջյանի ելույթի հետ կապված»,- ասաց Կարեն Անդրեասյանը: