|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սույն թվականի մարտի 8-ին, ժամը 23:15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում պայթեցվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի մայր գազատարը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն։
«Նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (Դիվերսիա), որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:
Սույն թվականի մարտի 22-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայություն է ստացվել «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրենի՝ ԱՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդումը, որի համաձայն մարտի 21-ին ՀՀ-ից Արցախ մատակարարվող գազի ընթացքը խափանվել էր Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում, գազամատակարարման խափանված լինելը և գազատարում ճնշման առկայությունը վկայում է, որ գազատարի այդ հատվածում տեղադրվել է փական:
Նկարագրված դեպքի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում նույնպես հարուցվել է քրեական գործ, իրականացվում է հետաքննություն»,-ասված է հայտարարության մեջ: