Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ի վաճառքից հետո փակվելու է աուդիտ անցկացնելու հարցը: Զախարյանը վստահեցրեց, որ աուդիտը կիրականացվի, այդ հարցը չի կարող փակվել: Նրա խոսքով՝ աուդիտի մրցույթն արդեն հայտարարվել է, և մինչև սեպտեմբերի 30-ը պարզ կդառնա, թե ով է աուդիտ իրականացնելու:
«Ինչպե՞ս է ՀԷՑ-ը լուծելու կուտակած պարտքերի խնդիրը» հարցին նախարարը պատասխանեց, որ այդ պարտավորությունները կփոխանցվեն նոր ընկերությանը:
Նա հայտնեց, որ նախարարությունների կողմից ՀԷՑ-ի վաճառքի հայտը ուսումնասիրելու հանձնարարականի կատարումը տևելու է մեկ շաբաթ, որից հետո կներկայացվեն ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ մանրամասներ:
Հարցին, թե ՀԷՑ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայվի՞, նախարարը հստակ պատասխանեց. «Ոչ, սակագինը արդեն հաստատված է ՀԾԿՀ-ի կողմից: Սակագինը չի վերանայվի, սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե նոր սակագներն արդեն գործում են»:
Լրագրողների ճշտող հարցին` եթե սակագինը չի վերանայվելու, ուրեմն իզուր չէ՞ր 230 հազար դոլարի ծախսը, որը տրվեց խորհրդատվական ընկերությանը` սակագնի հիմնավորվածությունը պարզելու համար, Զախարյանը պատասխանեց. «Սակագների հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրությունը կատարվում է հանրության խնդրանքը բավարարելու համար»:
Նա հերքեց այն տեղեկատվությունը, թե ՀԷՑ-ը սպառողների հետ կնքում է նոր պայմանագրեր, ըստ նրա` պարզապես փոփոխություններ են կատարվում պայմանագրին կից հավելվածում: «Եթե կան նման դեպքեր, որ նոր պայմանագրեր են կնքվում, կխնդրեի, որ դիմեն էներգետիկայի նախարարություն»,- ասաց Երվանդ Զախարյանը: