|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.97 |
| EUR | ⚊ | € 404.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.2413 |
| GBP | ⚊ | £ 477.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան, որը սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, զենքով, գումարով և կամավորներով ապահովում է «Ջաբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություններին։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական RT, Первый канал, «России 24», НТВ, «Россия сегодня», ТАСС, «Интерфакс» լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
Ասադի խոսքերով` Թուրքիայի նախագահը և վարչապետը, սակայն, ոչ մի քայլ չեն անի առանց, առաջին հերթին, ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան այլ երկրների հետ համաձայնության: Նրա կարծիքով` Արևմուտքը դիտարկում է ահաբեկչությունը որպես հաղթաթուղթ, որը պարբերաբար օգտագործում է: