|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայում ոստիկանությունը խուզարկել էր Nokta ամսագրի խմբագրատունը՝ հերթական համարի` շապիկին Էրդողանի ֆոտոշոփային «սելֆին», հրատարակելուց կարճ անց:
T24-ի հետ զրույցում ԱՄՆ ԱԳ նախարարության պաշտոնյան անդրադարձել է խմբագրատան վրա ոստիկանության հարձակմանը՝ կոչ անելով Թուրքիային` հարգել մամուլի ազատությունն ու տեր կանգնել երկրի իրական արժեքներին:
Ամերիկացի պաշտոնյան թուրքական կայքի հետ զրույցում հայտնել է, որ իրենք տեսել են ամսագրի խմբագրատան վրա հարձակման մասին լուրերը: Նա Թուրքիային հիշեցրել է իրենց իսկ Սահմանադրության մեջ նշված «մամուլի ազատության» նկատմամբ հարգանք ցուցաբերելու կարևորության մասին:
Հիշեցնենք, որ Nokta ամսագիրը Էրդողանի լուսանկարն օգտագործել էր իր շապիկի վրա, որում Թուրքիայի նախագահը իբր սելֆի էր անում սպանված զինվորների դագաղների ֆոնին: