|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում նա ցավակցում է հայերին. հայտնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
«Միջազգային մեկուսացման պայմաններում Անկարան ավելի հաճախ է տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի հանցագործությունը հավասարեցնելով սովորական երկկողմանի կոնֆլիկտի: Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ եւ ցինիկ դիրքորոշումը նպաստում է ճշմարտության հերքմանը եւ խոչընդոտում Ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- նշել է Արամ Համբարյանը: