| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շուկաներից եկող տեղեկությունների համաձայն` Արևմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման կապակցությամբ Եվրոպայում կնվազեն վաճառքի ծավալները: Դա կհանգեցնի նաև այն բանին, որ կնվազեն Ադրբեջանի Azeri Light եւ CPC Blend նավթի վաճառքի ծավալները: Այդ մասին գրում է ամերիկյան անկախ Platts գործակալությունը՝ աշխարհում էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկը. հայտնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ Եվրոպան, հաշվի առնելով Ասիայում աֆրիկյան նավթի պահանջարկի նվազումը և փոխադրման հարմար ուղին, որոշել է սեպտեմբերին չմշակված նավթի լրացուցիչ մատակարարումներ ընդունել Նիգերիայից եւ Անգոլայից: Փորձագետների գնահատականներով՝ սեպտեմբերին Արևմտյան Աֆրիկայից Եվրոպա կարող է մատակարարվել մոտ 50 մլն բարել նավթ: Մասնավորապես՝ աֆրիկյան նավթը սկսել են քիչ գնել Հնդկաստանը և Չինաստանը:
Բացի այդ` մի քանի օր առաջ The Financial Times թերթը հայտնել էր մայիսի սկզբից մինչեւ օգոստոսի 11-ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե 1 մլրդ դոլար: