|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կ.Պոլսում Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղոցում ամենամյա պատարագի չեղարկման մասին հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
IHLAS կայքի հետ զրույցում կրկնելով, որ պատարագի մատուցումը հետաձգվել է անվտանգության նկատառումներով, Աթեշյանը հայտնել է, որ Թուրքիայում այժմ տիրող իրավիճակն անպայման պետք է խաղաղությամբ ավարտվի:
Նա նշել է նաև, որ պատարագն ավելի ուշ կմատուցվի:
«Թե\' Թուրքիայի, թե\' Վանի զբոսաշրջության համար կորուստ էր սա: Ես ցանկանում եմ կրկնել նախորդ շաբաթների իմ կոչը՝ երկու կողմերն էլ փոխադարձ համաձայնությամբ պետք է վերջ տան այս հարցին: Պետք է անպայման այս գործընթացն ավարտվի խաղաղությամբ: Զենքերը վայր դնելը մեր երկրի օգտին է, այլապես` այսպես շարունակվելու դեպքում, Թուրքիայում բնակվող յուրաքանչյուր էթնիկական խումբ տուժելու է դրանից»,- ասել է Աթեշյանը: