կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-23 16:13
Հասարակություն

Թուրք ոստիկաններին չի հաջողվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խոչընդոտել Հ.Մ.Ը.Մ.-ականների աղոթքին. տեսանյութ

Թուրք ոստիկաններին չի հաջողվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում խոչընդոտել Հ.Մ.Ը.Մ.-ականների աղոթքին. տեսանյութ

Հուլիսի 20-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում կայացավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի պաշտոնական մեկնարկը:

Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն այդ օրը ուրախությամբ հայտնեց, որ Ծիծեռնակաբերդում այդ օրը կբոցավառվեն չորս ջահեր, որոնք բերվել են Անթիլիասից, Պոլսից, Փարիզից և հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռից։ Նա նշեց, որ այդ վայրերից բերվել է նաև մի բուռ հող, որոնք օրվա առիթով ամփոփվելու են Ծիծեռնակաբերդի պուրակում՝ Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ծառատնկման ժամանակ։

Հայտնի է, որ Հ.Մ.Ը.Մ.-ականների մի խումբ մինչև 100-ամյակի ծրագրերի մեկնարկը ջահն ու հողը Երևան բերելու առաքելությունն իրականացնելու նպատակով մեկնել էր Արևմտյան Հայաստան: Ուխտագնացության շրջանակներում Հ.Մ.Ը.Մ.-ի երիտասարդները բարձրացել են հայության անմահության խորհրդանիշ Արարատ լեռը (որտեղից էլ բերվեց ջահը), ինչպես նաև այցելել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի:

Հ.Մ.Ը.Մ-ի Լիբանանի մասնաճյուղի սկաուտ Պետիկը տեղեկացնում է, որ հայկական եկեղեցում բարձրաձայն աղոթելիս թուրք ոստիկանները անմիջապես մոտեցել են` փորձելով խոչընդոտել իրենց աղոթելուն: Սակայն Հ.Մ.Ը.Մ.-ականների համառ «դիմադրությանն» արժանացած ոստիկաններին չի հաջողվել հասնել իրենց նպատակին:

«Դարաւոր կարօտի յոյզերով այսօր աշխարհասփիւռ Հ.Մ.Ը.Մ.-ակններս, ի հեճուկս Թուրք ոստիկաններու բռնարգէլքին, Տէրունական աղօթքով, Հայ մարդու եւ Հայ Քրիստոնեայի մեր հաւատամքն ու հաւատքը կը վերանորոգենք բռնագրուած Աղթամարի խորանին առջեւ, խոստանալով անտէր չձգել մեր հոգեմտաւոր կռուաններու կեդրոնները բոլոր...
Մենք դեռ կուգանք...Մենք կը վերադառնանք վաղ թէ ուշ...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետիկը` տեղադրելով  թուրք ոստիկանների տհաճ պահվածքի տեսանյութը:

Տեսանյութը` այստեղ:

Image may contain: 3 people, mountain and outdoor