Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորեացի կինոռեժիսոր, պրոդյուսեր Կիմ Դոն-Հոյի «Ձմռան ավարտ» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիմ Դոն-Հոն նշեց, որ ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես Չորուոնի տեխնիկական դպրոցի ուսուցիչ Սուն-գընի ընտանիքի անդամները տարբեր տեղերից գալիս են նրա` թոշակի անցումը նշելու: Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստանում, երբ Սուն-գընը հայտնում է, որ ցանկանում է ամուսնալուծվել: Ավելին` ձնաբքի պատճառով փակվում են ճանապարհները և հերոսի ընտանիքի անդամները ստիպված են լինում մի քանի օր մնալ Չերուոնում:
Ի դեպ, սա Դոն-Հոյի արդեն իսկ չորրորդ այցն է Հայաստան. նա հասցրել է անգամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ լինել:
«Ֆիլմը նկարահանել է ուսանողներիցս մեկը, և այս անգամ ես եկել եմ Հայաստան` որպես ֆիլմի պյոդյուսեր: Երեք տարի առաջ հիմնել եմ մի դպրոց, որտեղ ուսանողները սովորում են սցենարներ գրել, նկարահանել ֆիլմեր, և հենց այդ դպրոցի սաներից մեկն էլ նկարահանել է ֆիլմը»,- ասում է Դոն-Հոն: Նրա հավաստմամբ` ֆիլմը շատ է գրավել հենց երիտասարդներին, քանի որ այնտեղ խոսվում է նաև երիտասարդների և տարեցների մտածելակերպերի տարբերության մասին:
«Որդիս աշխատում և սովորում է ԱՄՆ-ում, դուստրս` Սիոնում է, և մենք էլ չենք կարողանում երկար ժամանակ անցկացնել միասին, այսինքն` սա խնդիր է, որն անցնում է ընտանիքների մեծ մասի կողքով»,- ասաց նա:
Ըստ Դոն-Հոնի` Հոլիվուդում գործում է մեկ այլ համակարգ` մեծ գումարներ են ներդրվում ֆիլմերում, և շեշտը բոլորովին այլ արժեքների վրա է դրվում, իսկ ասիական ֆիլմերում շեշտը դրվում է մշակույթի վրա, և դրանք ավելի շատ հասարակության համար են: Նրա կարծիքով` «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանում և տարածաշրջանում մեծ դեր է խաղում կինոյի զարգացմանգործում, և ռեժսորը հույս ունի, որ կինոփառատոնին լավ ապագա է սպասվում: «Հայաստանն ու «Ոսկե ծիրանը» կապված են իրար հետ, և մեկն առանց մյուսի հնարավոր չէ պատկերացնել: Իսկ հայ ասելով` պատկերացնում եմ ջերմ ու հարազատ մի ժողովուրդ»,- ասաց նա:
Ի դեպ, ֆիլմը Բեռլինի կինոփառատոնում արտասահմանյան լավագույն ֆիլմ է համարվել: