Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այսօր, պատասխանելով լրագրողների հարցին` հնարավոր՞ է, որ ՍԴ-ի` պարտադիր կուտակային բաղադրիչի վերացման վերաբերյալ որոշման դեպքում ոչ իշխանական չորս ուժերը հրաժարվեն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունից, պատասխանեց. «Ոչ, ՍԴ դրական որոշումից հետո այն ավելի կամրապնդի մեր մոտեցումը, որովհետև միայն կուտակայինը չէ խնդիրը, խնդիրների ծավալը շատ մեծ է, իսկ կուտակայինը մեկ կոնկրետ բաղադրիչ է` կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի»:
Նա նշեց, որ երկու օր տևած սահմանադրական քննարկումները ակնհայտ դարձրեցին բոլոր այն կոպիտ խախտումները, հակասություններն ու հակասահմանադրական գործընթացները, որոնք կային` կուտակային օրենքի հետ կապված: Եվ ՍԴ քննարկումներն ավելի շատ ահազանգ էին կառավարությանը, որ եթե ուզում են խուսափել անվստահության հարցից, ապա ճիշտ կլինի, որ հենց ՍԴ որոշումից հետո իրենք հրաժարական տան ու չսպասեն անվստահություն հայտնելուն:
«Կուտակայինի հետ կապված սահմանադրական քննարկումները ցույց տվեցին, որ կառավարությունն ինքն էլ չգիտի այդ գործընթացի սկիզբը և վերջը: Նրանք միայն միջազգային փորձն են մեջբերում, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկրում նման նախադեպ չկա, այն տեսքով, որ Հայաստանում են փորձում կիրառել»,- ասաց Արմեն Ռուստամյանը, ապա հավելեց. «Կարծում ենք, որ մեր ներկայացրած փաթեթը ՍԴ-ում անխոցելի է, և ակնկալում ենք, որ այն խնդիրներին, որոնք ուղղակի հակասության մեջ են Սահմանադրության հետ, ՍԴ-ն զերծ մնալով քաղաքական մոտեցումներից, զուտ իրավական գնահատականներ կտա, որով կնպաստի, որ եղած համակարգը փոփոխվի»: