Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Միացյալ Նահանգներում մի անեկդոտ կա. «Նախագահական ընտրություններն իսկական են, միայն երբ այդ ընտրություններին Բուշ ընտանիքից որեւէ մեկը մասնակցում է»: Այս համատեքստում գալիք ընտրություններն այդ երկրում ամենայն հավանականաոթւյամբ «իսկական» կլինեն, քանի որ Բուշ ընտանիքի երրորդ անդամը` Ջեբ Բուշը պատրաստվում է մասնակցել դրանց` Հանրապետական կուսակցության կողմից: Սա նշանակում է, որ եթե պարոն Ջեբը հաղթի այդ ընտրություններում եւ դառնա Միացյալ Նահանգների նախագահ, ապա Վաշինգտոնը պետք է երկար մտածի` այս կամ այն` որպես կանոն մահմեդական երկրների առջեւ` սերնդեսերունդ իշխանության փոխանցումից խուսափելու առումով պահանջներ դնելուց առաջ:
Օրինակ, երբ Եգիպտոսում տապալվեց նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանությունը եւ Մուբարաքի որդին հայտարարեց, թե պատրաստվում է առաջադրվել հոր փոխարեն, Վաշինգտոնը հանդես եկավ հայտարարությամբ, որով նշեց, թե Մուբարաքի որդին իրավունք չունի առաջադրվել: Ավագ Ջորջ Բուշի որդիները, փաստորեն ունե՞ն… Այնպես որ, հարկ է տարբերակել այն, ինչ ԱՄՆ-ը ասում է աշխարհին, նրանից, թե ինչ է ասում նույն ԱՄՆ-ը` իր ժողովրդին: Օրինակ, Լիբիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Թունիսի, Ուկրաինայի,… ժողովուրդներին ԱՄՆ-ը ուղղակի եւ անուղղակի ճանապարհներով կոչ է անում պայքարել, բողոքել, պահանջել, եւ տապալել բռնապետական եւ կոռումպացված իշխանությունները հանուն իրենց պայծառ, ժողովրդավարական ապագայի: Մինչդեռ նույն Ջեբ Բուշը, ով պատրաստակամություն է հայտնել ամերիկացիների առջեւ` «Ամերիկան վերադարձնել զարգացման ճիշտ ճանապարհին», գիտե՞ք ինչ է հորդորում ամերիկացիներին` մեկ բան` «աշխատել, աշխատել, անդադար աշխատել», ինչը ըստ Ջեբ Բուշի «երկրի տնտեսական աճի միակ նախապայմանն է»: Հարց է առաջանում. իսկ լիբիացիները, սիրիացիները, իրաքցիները, եգիպտացիները եւ անշուշտ, ուկրաինացիները աշխատել չգիտե՞ն, թե՞ չեն կարող: Գուցե միայն ամերիկացիների՞ աշխատանքն է երկրի զարգացման միակ նախապայմանը: Ամեն դեպքում Միացյալ Նահանգներում վերջին հեղափոխությունը եղել է… եղե՞լ է:
Իսկ վերոհիշյալ երկրներում պայքարի, բողոքի, տապալման հետեւանքներից այսօր էլ չեն կարողանում ուշքի գալ: Ուրեմն գուցե մենք էլի՞ լսենք, թե ինչ են ասում ամերիկացիները, բայց ոչ թե աշխարհին, այլ` իրենք իրենց:
Համենայնդեպս, ինչպես հրեաներն են ասում եւ անում` «հայրենիքում հեղափոխություն չեն անում», ամերիկացիներն էլ շարունակում են` «աշխատում են»:
Հովիկ Աֆյան