կարևոր
3619 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-29 18:10
Քաղաքական

Դեպի Ամերիկա. Երևանում ցանկանում են հոսանքազրկել Հայաստանը

Դեպի Ամերիկա. Երևանում ցանկանում են հոսանքազրկել Հայաստանը

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը, գործընթացը մտել է առարկայական փուլ- հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ «Եթե մենք խոսում ենք նոր ատոմակայանի կառուցման մասին, ապա գործընթացը մտել է առարկայական փուլ։ ԱՄՆ - ի հետ քննարկում ենք իրավական հիմք, առանց որի մենք չենք կարող առաջ շարժվել։ Այս պահին կարող եմ ասել՝ գնդակն ԱՄՆ-ի կողմն է։ Ակնկալում ենք՝ ԱՄՆ-ում ներքին ընթացակարգերը կավարտվեն, որից հետո մենք կսկսենք աշխատել», - նշել դա՝ հավելելով, որ Երեւանը փորձում է դիվերսիֆիկացնել տնտեսական կապերը միջազգային գործընկերների հետ, ինչպես դա արվում է անվտանգության ոլորտում։ ԱԷԿ-ի կառուցման ուղղությամբ հայ-ամերիկյան համագործակցույան ճանապարհին առաջին քայլերը կողմերը կատարել էին դեռեւս 2022 թ-ի մայիսին, երբ արաբաթն ու Բլինկենը ստորագրեցին այս ոլորտում համագործակցոթյան մասին հուշագիր։ 2023 թ-ի մայիսին ամերիկացիները պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորույան մասին։ Հայկական էներգետիկայում ավանդաբար գերիշխում էր Ռուսաստանը։ Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված ատոմային էլեկտրակայանը, որը միակն է տարածաշրջանում, ապահովում է երկրի ներքին էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 30%-ը: Այն աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, իսկ հիմնական կապալառուն, որը մասնակցել է նաեւ կայանի արդիականացմանը՝ «Ռոսատոմ»-ն է Армянская АЭС: сначала - новый блок, потом - новый диалог – DW – 19.10.2010։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար, էներգետիկայի ոլորտը համակարգող հակոբ վարդանյանը DW-ին տված հարցազրույցում ասել է» Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, որի դեպքում նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»: Կառավարությունը, դրա խոսքով, հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այդ ճանապարհին հիմնական խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում այս տեսակի գործող ատոմակայաններ դեռ չկան: Շատ, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների մոտ ամեն ինչ մշակման փուլում է։ Սակայն ամերիկյան NuScale ընկերությունն է առաջ շարժվել։ Նա լիցենզիաներ է ստացել իր 50 ՄՎտ հզորությամբ Էներգաբլոկների կառուցման համար։ Սակայն NuScale-ը հետաձգել է դրանց կառուցումը, որոշել է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ եւ գտնվում է դրանց լիցենզավորման վերջնական կայանում», - նշել է Վարդանյանը։

Շատ հավանական է՝ մինի-ԱԷԿ-ի կառուցման համար Հայաստանը կընտրի ամերիկյան NuScale ընկերությունը։ Դա ընկած է փոքր կովկասյան հանրապետության՝ անգլոսաքսերի հովանու ներքո անցումն արագացնելու հունում, ինչպես դա բազմիցս հայտարարել է Փաշինյանը։ Բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այս ընկերությունը։

Եթե կարճ՝ապա՝ NuScale-ը հազիվ է մնում ջրի երեսին եւ հուսահատ ջանքեր է գործադրում, որպեսզի չսնանկանա։ Մի խոսքով, ամեն ինչ ըստ կարգի։ Ամերիկյան NuScale Power ընկերությունը հիմնադրվել է 2007 թ-ին՝ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) մշակման եւ վաճառքի համար։ 2011ին ընկերությունում արդեն աշխատում էր 100 մարդ՝ երեք քաղաքներում։ Ներդրողները հավատացել են NuScale-ին, հաջողվել է ներգրավել մոտ 35 մլն դոլարի ֆինանսավորում։ Բայց հետո սկսվել են խնդիրները։ 2011 թ-ի հունվարին ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը հետաքննություն է սկսել NuScale-ի  խոշորագույն ներդրողի՝ Kenwood Group-ի դեմ, որը պարզվել է, որ սովորական ֆինանսական «բուրգ» է: Kenwood-ի ակտիվները սառեցվել են: NuScale-ը սկսել է աշխատանքից ազատել աշխատողներին, կրճատել աշխատավարձերը եւ զուգահեռաբար նոր ֆինանսավորում փնտրել։ Խնդիրը լուծվել է, երբ Fluor ընկերությունը, գնահատելով միջուկային ստարտափի հեռանկարները եւ փակուղային իրավիճակը, որում այն հայտնվել է, հայտարարել է NuScale-ի հսկիչ փաթեթը ձեռք բերելու մտադրության մասին: 2011 թ-ի սեպտեմբերին այս հայտարարությունն օգնել է վարկ ստանալ եւ վարձել 60 աշխատող, իսկ հոկտեմբերին գործարք թ կնքվեց Fluor-ի հետ. վերահսկիչ փաթեթն անցավ նոր ձեռքերում 3,5 միլիոն դոլարով, գումարած 30 միլիոն դոլար շրջանառու միջոցներ տրամադրելու խոստում: Առանձին համաձայնագրով Fluor-ին իրավունք տրվեց կառուցել NuScale տեխնոլոգիաների հիման վրա ատոմակայաններ, որոնք այս գործարքն իրականում փրկեց փակումի, իսկ տեխնոլոգիան՝ զարգացման տեմպի կորստից։

Թվում էր՝ ամեն ինչ հարթ է ընթանում։ Էներգետիկայի նախարարության աջակցությամբ Fluor-ի եւ NuScale-ի ներկայացուցիչները հասցրել են այցելել բազմաթիվ երկրներ՝ խթանելով իրենց նախագիծը: Մոդուլային ռեակտորներ են առաջարկվել Չեխիային, Ուկրաինային, Ռումինիային, Կանադային, Հորդանանին, Պուերտո Ռիկոյին… Այնուամենայնիվ, 2020 թ-ի մայիսի 1-ին ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովը (NRC) ծանուցագիր է ուղարկել NuScale ռեակտորի նախագծի հավաստագրման ժամկետների հետաձգման մասին՝ դրանում փոփոխույոթւններ կատարելու անհրաժեշտության պատճառով: Պարզվել է՝ հանձնաժողովի մասնագետներն ու խորհրդատուները նախագծում մի քանի թույլ կետեր են հայտնաբերել։

NuScale նախագիծը, ինչպես եւ շատ այլ թեթեւ ջրային ռեակտորների նախագծեր, կիրառում է բորի կարգավորում՝ հովացուցիչ նյութին բոր ավելացնելով՝ վառելիքի այրումը փոխհատուցելու եւ որոշակի պայմաններում ռեակտորը ենթակրիտիկական վիճակում պահելու համար: Երբ ECCS համակարգը ակտիվ է, սկսվում է բորի վերաբաշխումը։ Ռեակտորի մշակողները նախագծային փաստաթղթերում ցույց են տվել՝ արդյունքում բորը կկենտրոնանա ակտիվ գոտում եւ ավելի բարձր, ինչը կկանխի կրկնակի կրիտիկականության առաջացումը։ Այնուամենայնիվ, ի հայտ են եկել անցումային սցենարներ, որոնցում ECCS-ն սկսվում է ավելի ուշ, քան կարող է պահանջվել:

Երկրորդ խնդիրը, որը հայտնաբերվել է ACRS փորձագետների կողմից նախագծի վերլուծության ընթացքում, ավելի ճիշտ՝ մի շարք խնդիրներ, պարզվել է, որ շատ ավելի լուրջ են: Այն վերաբերում էր HCSG (helical coil steam generators) տիպի «պարուրաձեւ» գոլորշու գեներատորներին(պարուրաձեւ կծիկով գոլորշու գեներատորներ)։ Պարույրային գոլորշու գեներատորներից յուրաքանչյուրը պարունակում է 1380 ջերմափոխանակման խողովակներ՝ 23,5-26,5 մետր երկարությամբ եւ 1,59 սմ արտաքին տրամագծով։ Ռեակտորային մոդուլներից յուրաքանչյուրում կան երկու նման գոլորշու գեներատորներ: ACRS-ի փորձագետները մատնանշել են 690TT խառնուրդի հնարավոր արագացված մաշվածությունը: Տեղին է հիշել 2012 թ-ի պատմությունը Կալիֆորնիայի «Սան Օնոֆրե» ատոմակայանի գոլորշու գեներատորների հետ, որոնք մատակարարվել են Mitsubishi Heavy Industries ընկերության կողմից։ Այնտեղ ընդամենը մեկ տարվա ընթացքում մի քանի խողովակների մաշվածությունը կազմել է 35%՝ առաջացնելով ռադիոակտիվ գոլորշու արտահոսք։ Հետագա վերանորոգման աննպատակահարմարության համար կայանը ստիպված փակել են։

Եվ վերջապես, երրորդ խնդիրը, որը նույնպես կապված է գոլորշու գեներատորների հետ: ACRS-ի փորձագետները մատնանշել են «երկրորդ կոնտուրի երկայնքով խտության ալիքների տատանումների (density wave oscillation, DWO) հետ կապված անորոշությունները»։ Պաշտոնական գրությամբ NRC-ը համաձայնել է փորձագետների կարծիքին։ Գոլորշու գեներատորը գտնվում է ակտիվ գոտուն շատ մոտ։ Հետեւաբար, դրանում տեղի ունեցող ցանկացած ոչ ստացիոնար երեւույթ կարող է ազդել ռեակտիվության վրա: Արդյոք վերացվել են երեք տարի առաջ հայտնաբերված NuScale մինի-ռեակտորի նախագծման թերությունները, դժվար է ասել, քանի որ փորձագետների պահանջների զգալի մասը չի հրապարակվում եւ չի քննարկվում հանրային տիրույթում: Բայց այն փաստը, որ NuScale-ը 2024 թ-ի հունվարին հայտարարեց իր աշխատակիցների նոր կրճատման մասին, վկայում է, որ ընկերությունը երբեք չի կարողացել հաղթահարել ոչ ֆինանսական, ոչ էլ տեխնիկական խնդիրները:

NuScale Power ընկերությունը Разработчик малых атомных реакторов NuScale Power сократит более четверти работников | Атомная энергия 2.0 (atomic-energy.ru)  հայտարարել է իր անձնակազմի մոտ 28 տոկոսի մոտալուտ կրճատման մասին, – հայտնել է Reuters գործակալությունը։  - Լայնածավալ կրճատումները ընկերության ծախսերը նվազեցնելու ծրագրի մի մասն են: Հաղորդվում էր՝ ընդհանուր առմամբ կկրճատվի 154 լրիվ դրույքով պաշտոն: Ընկերությունը հույս ունի՝ դա թույլ կտա 2024ին նվազեցնել ծախսերը 50-60 միլիոն դոլարով: Նյու Յորքի բորսայում ընկերության բաժնետոմսերը կարճատեւ վերելքից հետո շարունակել են անկումը: 2024ի հունվարի 8-ի դրությամբ մեկ բաժնետոմսի դիմաց տալիս են 2,57 դոլար»։

Եվ ահա վերջերս՝ 2024 թ-ի հուլիսի 14-ին, NuScale Power-ի բաժնետոմսերը պարզապես արագընթաց փլուզվեցին։ Շուկան չի կարող խաբել, ներդրողները գիտեն ամեն ինչ. Իսկ ահա բոլոր մակարդակների հայ պաշտոնյաները կամ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, որ ամերիկյան NuScale Power ընկերությունը դեռ այն կատուն է պարկի մեջ եւ նրա հետ գործ ունենալը ոչ թե պարզապես վտանգավոր է, այլ դյուրավառ։ Անկախ փորձագետները վաղուց էին կանխատեսում՝ Հայաստանի ղեկավարության հակառուսական կուրսը լավ տեղ չի հասցնի այս փոքրիկ լեռնային հանրապետությունը։ Բայց ո՞վ կարող էր ենթադրել, որ «թավշյա» հայ առաջնորդները մտադիր են երկրում կառուցել ոչ պիտանի շոգեգեներատորներով ատոմային ռեակտոր։ Դե կկառուցեն, դե կփակեն խորհրդային տարիներին կառուցված ԱԷԿ - ը, դե ամերիկյան ստեղծագործությունը շարքից դուրս կգա, դե հայերը կզրկվեն էլեկտրականությունից... սա դեռ փորձանքի կեսն է։ Բայց ժանգոտ գոլորշու գեներատորը կարող է հրահրել փոքրիկ Հիրոսիմա:

 

Վլադիսլավ Վորոնցով

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի