|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները` անգլերեն թարգմանությամբ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչեւ մեր օրերը` Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները:
Ի դեպ, այս օրերին պատրաստվում է եւ առաջիկայում լույս կտեսնի նաեւ Սամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը` բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում եւ արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, եւ հայրենի կառավարությունն այն եւս ուղարկել է «թանկագին» Քիմին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: