|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մեր իրականության մեջ դեմքը պահելը և բարոյական մնալը շատ դժվար է։
Դժվար է ամեն օր տեսնել նիկոլալեզ պաշտոնյաների քծնանքն ու անտեսել։
Դժվար է տեսնել նիկոլի կողքի մանկլավիկների լպիրշությունն ու չհայհոյել։
Դժվար է իշխանությունից հաճախակի ստանալ ծախվելու առաջարկներ, բնակարանների ու շքեղ մեքենաների խոստումներ ու գրողի ծոցն ուղարկելով' չծախվել։
Դրանից հետո դժվար է դիմադրել բազմաթիվ պատվիրված դատական գործերին, քրեական մեղադրանքներին։
Դժվար է, բայց ոչ անհնար։ Ընդհանրապես, բոլոր խնդիրները լուծվող են, եթե կա կամք ու մինչև վերջ գնալու վճռականություն։ Պահիր սկզբունքներդ, մի տրվիր իշխանություն և վարորդ ունենալու գայթակղությանը, մի վաճառիր երեխաներիդ, մի փոխիր հայրենիքդ և բարոյականությունդ որևէ պաշտոնյայի աթոռի հետ։
Ինչքան էլ դժվար լինի, պահիր դեմքդ, մարդ մնա, հայ մնա, որ վաղը հասնենք մեր երազած հաջողությանը, որ ազատենք մեր երկիրն ու ոտքի հանենք, դարձնենք երջանիկ և հաղթած հայրենիք։
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ