Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ժամանեց ՀՀ նախագահի նստավայր՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկո՛լ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»՝ հայտնում է Yerkir.am-ը։
Բարձրախոսով հայտարարվեց ակցիայի մասնակիցների պահանջը՝ «Նիկոլը չունի Արցախի և Հայաստանի հարցով բանակցելու մանդատ»։
Քիչ անց Բաղրամյան 26 ժամանեց նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ամոթ», «Ամոթ»՝ վանկարկեցին ցուցարարները։
Երբ ոստիկանները փորձեցին ցրել՝ ցուցարարները բարձրացրին ապօրինություններ գործած ոստիկանների նկարներով պաստառներ՝ ամոթանքի պիտակով։
Ապա երթը շարժվեց դեպի «Մարիոթ» հյուրանոց, որտեղ նախատեսված են պաշտոնական հանդիպումները։
ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
Մանրամասն՝ տեսանյութում․