|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի շարք երիտասարդներ երթով փորձում էին շարժվել դեպի Բաղրամյան 26: Երիտասարդներին, սակայն, «դիմավորեց» ոստիկանական պատը` հենց Բաղրամյան փողոցի սկզբում` Գրողների միության տան մոտ: Ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը: Ցուցարարներն էլ իրենց հերթին են պատ կազմել` թույլ չտալով «սադրիչներին» բախում հրահրել:
Ակտիվիստները պահանջում են ոչ միայն էլեկտրաէներգիայի գնի իջեցում, այլ նաև պատժել քաղաքացիական հագուստով այն ոստիկաններին, որոնք այսօր լուսադեմին ցուցարարների ցրելու համար ուժ էին կիրառել:
Իրավիճակը Բաղրամյան փողոցում` լուսանկարներով: