Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնում 55 անձ է պահվում: Նրանք թվում է 14 տարեկան անչափահաս տղա և ԱՄՆ մի քաղաքացի: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ տեսակցել է այստեղ պահվող գրեթե բոլոր ակտիվիստներին և տեսել, որ վնասվածքներ ստացածներ կան: Պատգամավորը նշեց, որ ակտիվիստներից մեկի մոտ բժիշկները ներքին արյունահոսության նախանշաններ էին հայտնաբերել:
Փաշինյանի խոսքով` Նոր Նորքի բաժնում գտնվող բոլոր ակտիվիստները խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործով վկայի կարգավիճակ ունեն: Նա հավելեց, թե ոստիկանության բաժնում իրեն հավաստիացրել են` ակտիվիստներին բաժնում 3 ժամից ավելի պահելը պայմանավորված է եղել տեխնիկական խնդիրներով, քանի որ քննիչները քիչ են եղել, իսկ բերման ենթարկվածները` շատ. արձանագրություններ կազմելու և հարցաքննելու համար ժամանակը չի բավականացնում:
Պատգամավորը հորդորել է բաժնում պահվող անչափահասին և կանանց գոնե արագ հարցաքննել ու ազատ արձակել:
Տեսանյութն` ավելի ուշ