Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, հայտարարեց, որ դրա մեջ որևէ վատ բան չկա: «Էլեկտրաէներգիայի թանկացումը վատ բան չէ: Ոչինչ, վաղը մի հատ էլ է թանկանալու, հո տե՞նց չի մնալու: Կարող էր նաև չթանկանալ, դա արդեն վերլուծության խնդիր է»,- նշեց Հակոբյանը: Դիտարկմանը, թե միգուցե ՀԷՑ-ի ղեկավարի սխալ մենեջմենթի արդյունքո՞ւմ է էլեկտարէներգիայի սակագինը բարձրացել, Մաքսիմ Հակոբյանը պատասխանեց. «Այո, իհարկե, կապ ունի նաև այն, որ սխալ է կառավարվել ՀԷՑ-ը»:
Հարցին, թե կարո՞ղ են արդյոք Բիբինի սպառնալիքները (6,93 դրամ սակագինը չի կարող որակյալ էլեկտրաէներգիա ապահովել և ՀԷՑ-ը կարող է լիցենզիայից հրաժարվել) իրականություն դառնալ, Հակոբյանը պատասխանեց. «Կոնկրետ բաների մասին խոսեք»:
Yerkir.am-ի հարցին, թե որպես ՀՀ քաղաքացի, չի՞ անհանգստանում արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, Հակոբյանը պատասխանեց. «Դա սովորական բան է: Մարդ ամեն ինչին պետք է պատրաստ լինի»: