Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ցուցարարները բողոք-պահանջագիրը հանձնեցին կառավարության ներկայացուցչին, այնուհետև շարժվեցին դեպի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը` նույն պահանջագիրը նրանց էլ հանձնելու:
Մինչ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչը կիջներ` վերցնելու դիմում-պահանջագիրը, ցուցարարները բղավում էին, թե, համաձայն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2009 թվականի փետրվարի 27-ի որոշման` ՀԷՑ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները բարձրացվեցին: ՀԷՑ-ը թանկացումները պատճառաբանում էր, իբր թե կազմակերպությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում, և սակագնի փոփոխությունը հնարավորություն կտա մարել պարտքերը, սակայն, հիմա ՀԷՑ-ը հանդես է գալիս սակագները կրկին բարձրացնելու պահանջով:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պահանջները լսելու իջան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Արթուր Վարդանյանը և աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը: Նրանք ցուցարարներից վերցրեցին բողոք-պահանջագիրն ու անմիջապես հեռացան:
«Մեզ համար աբսուրդ է այն փաստը, որ Վերահսկիչ պալատը, ունենալով այս տվյալները, ոչ մի ընթացք չի տվել: ՀՀ քաղաքացու գրպանից վճարվում են ճոխությունների համար, որոնք վայելում է ՀԷՑ-ի տնօրինությունը»,- նշեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Անի Խաչատրյանը: