Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքների մասին, նշեց, որ թանկացումը կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետեւաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:
«Փոքր բիզնեսն ավելի զգայուն է և մինչ օրս միշտ գտնվել է անհավասար մրցակցության պայմաններում, այն միշտ չզարգացող պրոցեսի մեջ է եղել: Իսկ հիմա էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով փոքր բիզնեսը կարող է անկում ապրել»,- ասաց նա` հավելելով, որ ՀԾԿՀ-ի աշխատանքը համարում է անարդյունավետ և ոչ պրոֆեսիոնալ:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միաքայել Մելքումյանը, մեջբերելով թանկացման պատճառաբանումը, թե ֆինանսական ճեղքվածքի արդյունք է, նշեց, որ այդ ճեղքվածները վերացնելը կարող է ունենալ այլընտրանքային լուծումներ, որի ճանապարհով հանձնաժողովը չգնաց:
Yerkir.am-ի հարցին, թե խոշոր ձեռնարկություններում հարկային նոր ստուգումները արդյո՞ք չեն հանգեցրել խոշոր ձեռնարկատերերի և կառավարության միջև լարված հարաբերությունների, Մակարյանը պատասխանեց. «Պետք է ասեմ, որ ոչ մի լարված հարաբերություններ չեն նկատվում, խոշոր ձեռնարկատերերի դեմքից դեռ ժպիտը չի պակասել, հակառակը` բողոքները հիմնականում փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից են»: