կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-19 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Հանրապետության տարածքում հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում հունիսի 20-22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: