Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուշադրություն
Մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ամպամածության նոսրացման դեպքում հնարավոր է օդի ջերմաստիճանի անկում օդում մինչև 0 C, իսկ հողի մակերևույթին -1…-2 C: Ծիրանի ծաղկման կանխատեսում 2015թ. մարտի 18-ի դրությամբ Արարատյան դաշտի հարավ-արևմտյան կեսում ծիրանենու բողբոջները 20-25%-ով բացվել են (վաղահաս տեսակներ, փակ տարածքներ, անբավարար խոնավություն), հյուսիս- արևմտյան կեսում այն դեռ գտնվում է լավ ուռչած փուլում:
Հաշվի առնելով կանխատեսվող եղանակը և սպասվելիք ցածր ջերմաստիճանները ենթադրվում է, որ մարտի 19-ի դրությամբ ծաղկած կլինի ծիրանենու մինչև 35%-ը, իսկ մասսայական ծաղկումը սպասվում է մարտի 20-24-ը: Կախված բացասական ջերմաստիճանի տևողությունից ՝ ուռչած և թույլ բացված բողբոջները դիմանում են -1,1...-5.6 C, լրիվ ծաղկած ծառը՝ -0,6…-2,8 C ջերմաստիճանին: Հանրապետության տարածքում` Մարտի 19-ին, 23- ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում զգալի, հնարավոր է նաև ամպրոպ: Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 2-4, ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով, 22-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում մարտի 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: