կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-16 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 17-18-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: