կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 15:22
Մշակույթ

Նրանք իրենց հերոսների տեղ են դրել. Միքայել Պողոսյան

Նրանք իրենց հերոսների տեղ են դրել. Միքայել Պողոսյան

Դեռ ապրիլի սկզբին դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մեր գլխին խուտուտչիների մի տարափ է թափվել ու հավելել. «Գնացել էի «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»: Սրան հաջորդել էր դերասան, «Սուպեր մամա» կինոկատակերգության պրոդյուսեր Հայկ Մարությանի պատասխանը. «Վերջին տարիներին շատ մտավորականներ փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է ` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

Երկու կողմերի մեկնաբանություններն էլ բազմաթիվ խոսակցությունների տեղիք տվեց, քննարկվեց, մեծ աղմուկ բարձրացավ: Հարցին, թե ինչն էր այդքան մեծ աղմուկի պատճառը` Միքայել Պողոսյանը պատասխանեց, թե բանն այն է, որ նրանք իրենց հերոսների տեղ են դրել, հերոսների կարգավիճակում են ման գալիս. «Փողոցում նրանց այնպես են դիմավորում, ինչպես հերոսներին և նրանք չեն խորանում` ի՞նչն է պատճառը: Իսկ պատճառն էժանագին ծափահարություններ կամ գումար վաստակելու մոլուցքն է, այնքան պարզ բան է, որ դրա մասին խոսելն անիմաստ է: Եվ հետո` մի երկու անգամ էլ, որ քաղաքական ակցիաների են մասնակցում, իրենց թվում է` արդեն վերջնական ներդաշնակության են հասել»: