կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-12 18:30
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ:
 
Երևանում հունիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արևելյան շրջաններում, 16-ի ցերեկը ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով: