Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՀ ԿԳՆ-ն հրավեր է ստացել միջազգային ֆեդերացիայից` մասնակցելու Բաքվում տեղի ունենալիք միջազգային աշակերտական օլիմպիադային «Քիմիա» առարկայից: ՀՀ ԿԳՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու այդ օլիմպիադային, քանի որ կարևորում են հայ աշակերտների դրևորվելու հնարավորությունը:
Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հայ աշակերտները, ամեն տարի մասնակցելով նման օլիմպիադաների, լավ ցուցանիշներ են գրանցում, և, չցանկանալով երեխաներին զրկել նման հնարավորությունից, որոշել են մասնակցել այդ օլիմպիադային՝ գրավոր տեղեկացնելով միջազգային և ադրբեջանական կազմկոմիտեներին:
ԿԳ նախարարը որոշել է գլխավորել այդ պատվիրակությունը: «Սակայն հայտնի պատճառներով աշակերտների անվտանգության, կյանքի ու առողջության պահպանման` պետական մակարդակով երաշխիքներ են պետք: Ես դիմեցի միջազգային ֆեդերացիային համապատասխան գրությամբ՝ պահանջելով ադրբեջանական կողմից երաշխիքներ: Այս պահի դրությամբ մենք ադրբեջանական կողմից հավաստում պետական անվտանգության երաշխիքների մասին չենք ստացել, ինչը կտրուկ նվազեցնում է մեր մասնակցության հնարավորությունը, որովհետև գրանցվելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ եթե հայ աշակերտները չմասնակցեն միջազգային այդ ստուգատեսին, ապա դա կդիտարկվի որպես աշակերտների կրթական իրավունքի իրագործման սահմանափակում:
Արմեն Աշոտյանը նշեց, որ միջազգային հարթակներում հայկական կողմը կահազանգի դրա մասին, եթե մինչև վերջնաժամկետը Ադրբեջանը շարունակի իր ոչ կառուցողական պահվածքը:
«Եթե Ադրբեջանը հավակնում է կազմակերպել միջազգային մակարդակի միջոցառում՝ մարզական, կրթական, թե սպորտային, ուրեմն միջազգային ատյանների պարտականությունն է, որպեսզի պաշտոնական Բաքվից երաշխիքներ տրվեն մեր երեխաների համար»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ հայկական կողմը նման միջոցառումների ժամանակ միշտ հրավիրում է Ադրբեջանին ու տալիս անվտանգության երաշխիքներ: