կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 11:55
Իրավական

Ըստ Փայլակ Հայրապետյանի փաստաբանի՝ նախկին վարչապետի հայցն անհիմն է

Ըստ Փայլակ Հայրապետյանի փաստաբանի՝ նախկին վարչապետի հայցն անհիմն է

Արդեն հայտնել ենք, որ հունիսի 9-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Տիգրան Սարգսյանն ընդդեմ» Փայլակ Հայրապետյանի» գործով դատական առաջին նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել հիշյալ դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գործարար Փայլակ Հայրապետյանին` shamshyan.com էլեկտրոնային լրատվականի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ` որպես բարոյական վնասի հատուցում, և դատական ծախսերը, ներառյալ` փաստաբանի վարձատրության գումարը: Գործով, որպես երրորդ անձ, ներգրավված է Գագիկ Շամշյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հիշյալ կայքում նախկին վարչապետի անվան հետ կապված օֆշորային մեքենայությունների վերաբերյալ՝ Փայլակ Հայրապետյանի հայտարարություններին:

Փայլակ Հայրապետյանի շահերը դատարանում ներկայացնելու է հետաքննող լրագրող, փաստաբան Գրիշա Բալասանյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ իր վստահորդի դեմ ներկայացված հայցն անհիմն է, ինչի վերաբերյալ ինքն ավելի մանրամասն կհայտնի դատարանում:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչն էլ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանն է: