|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ հայցի քննությունը:
Դատական նիստի մեկնարկին նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը, առանց հիմնավորման, արգելեց դահլիճում տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնելը՝ մինչեւ չթույլատրի:
Դատարան չէր ներկայացել երրորդ անձ ճանաչված Գագիկ Շամշյանը. նրան ուղարկված ծանուցման ծրարը վերադարձվել էր դատարան:
Հայցվոր Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ առանց երրորդ անձի կարող են շարունակել դատական նիստը: Նա նշեց նաև, որ կփորձեն ճշտել որևէ այլընտրանքային հասցե, որով կկարողանան ծանուցել նրան:
Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ երրորդ անձի մասնակցությունը շատ կարևոր է այս գործում. վիճարկվում է հարցազրույցը, որը հրապարակվել է հենց այդ լրատվամիջոցում:
Դատարանը համարեց, որ այս պահին նախնական քննություն չի կարող իրականանալ և հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 15-ին: