կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 19:06
Իրավական

Ովքեր են սնանկացրել գործարար Փայլակ Հայրապետյանին

Ովքեր են սնանկացրել գործարար Փայլակ Հայրապետյանին

Ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման մասին, իսկ այսօր արդեն բացահայտվում է սկանդալային մի իրողություն: Պարզվում է՝ գործարարի ունեզրկման հետ ուղղակի կապ ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը (նկարում՝ ձախից):

 

«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցը լրագրողական հետաքննության արդյունքում պարզել է, որ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ: Բայց վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

 

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չի խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: «Ամերիաբանկը» «Ձորագյուղ» ա/կ-ի հանձնարարականներով վերջինիս բանկային հաշվեհամարին փոխանցված վարկի գումարներից շուրջ 9 մլն 370 հազար 450 ԱՄՆ դոլար փոխանցել է Կիպրոսի «HELLENIC BANK PUBLIK COMPANY»-ի մի քանի օֆշորային  ընկերությունների հաշվեհամարներին: Կիպրոսի օֆշորային ընկերություններին փոխանցված գումարների մի մասը նույն ժամանակահատվածում հետ է փոխանցվել «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկի» հաշիվներին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ: