Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը: Երևի ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահներն իրենց վերադարձի պլաններն են քննարկելիս եղել: Քոչարյանն Արցախ էր գնացել որդու՝ երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լևոնի հետ, նրանք իջևանել են «Արմենիա» հյուրանոցում: Երկրորդ նախագահը նաև ակտիվորեն շփվել է զինվորականության, Արցախում հայտնի գործիչների, «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՀՅԴ անդամների հետ, իսկ ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ավելի քիչ:
Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Քոչարյանն առանձին հանդիպում, զրույց չեն ունեցել: Ավելին՝ միջոցառումների մեկնարկին, երբ առավոտյան Քոչարյանը մոտեցել է կանգնածներին, Աբրահամյանն ու երկրորդ նախագահը բավականին սառն են իրար բարևել: Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնած պաշտոնյաները հերթ են կանգնել Քոչարյանին բարևելու և նրա հետ շփվելու համար: Հատկապես կարոտած են եղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ԱԻ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։