|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ապրիլի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց 1958 թ. ծնված Լալա Ա.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին, ժամը 13.10-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 44 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գեղամ Կ.-ն:
Նա բացատրություն է տվել, որ նշված վրաերթը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը և դիմել փախուստի: Կատարվում է քննություն: