|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ապրիլի 27-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան տոնակատարությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են դեռևս լուծում պահանջող միջոցառումների ուղիները: Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ: