|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի մայիսի 9-ին հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան շքերթին: Նա շքերթ կընդունի Մինսկում: Լուկաշենկոն ասել է, թե զինվորական շքերթը, որ անցկացվելու է Մինսկում, իրավունք ունի ընդունելու միայն երկրի գերագույն գլխավոր հրամանատարը:
Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն Լուկաշենկոն հայտարարել է, որ մայիի 7-8-ը կայցելի Մոկվա եւ կարող է մասնակցել Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:
Միեւնույն ժամանակ Լուկաշենկոն մեղադրել է այն քաղաքական գործիչներին,ովքեր կարող են, բայց ներկա չեն լինելու Մոսկվայի տոնական շքերթին:
«Ես չեմ հասկանում այն քաղաքական գործիչներին, ովքեր ամբիցիոզ հայտարարում են, որ չեն գալու Մոսկվա՝ տոնելու հաղթանակը, չնայած նախկինում խոստացել են: Այլ հարց է, երբ դու տանը գործեր ունես»,- ասել է Բելառուսի նախագահը: