կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-17 11:41
Հասարակություն

Հետախուզվողը պատսպարվել էր նկուղում

Հետախուզվողը պատսպարվել էր նկուղում
Ապրիլի 16-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու 66 շենքի բնակարանի նկուղում հայտնաբերվել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Մաթևոս Ս.-ին, որը մարտի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 2-րդ մասի 9-րդ կետի և 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքներով: