Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական կայքերը շարունակում են անդրադառնալ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդամների` Հայաստան այցին:
Korhaber կայքը «Էրզրումցի Քարդաշյանները՝ Հայաստանում» վերնագրված հոդվածում հայտնել է, որ Քարդաշյանը, ամուսնու, դստեր և քրոջ հետ ապրիլի 24-ի՝ «Ցեղասպանության պնդումների» 100-րդ տարելիցի միջոցառումներին ընդառաջ` վավերագրություն տեսագրելու համար մեկնել է Հայաստան, ինչը սենսացիա է դարձել:
«Հայաստանում «քարի քարին չթողնող» Քարդաշյանը, ամուսնու՝ Քանյե Ուեսթի, քրոջ՝ Քլեոի հետ ցնցել է Հայաստանը»,- գրել է կայքը՝ հավելելով, թե հայ արմատներով Քարդաշյանները, իբր, դժվարացել են քայլել փողոցներում:
Կայքը նաև ապատեղեկատվություն է տարածել` նշելով, որ Քարդաշյաններն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր (դեռ չեն այցելել) և այլ տեսարժան վայրեր, որի ընթացքում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել նրանց հետ լուսանկարվելու համար:
«Այսպիսով՝ մինչ Քարդաշյանները, որոնց հետևում է միջազգային մամուլը, ղեկավարում են Հայաստանի՝ ցեղասպանության պնդումների 100-րդ տարելիցի շատ մեծ գլոբալ քարոզչությունը, համաշխարհային մամուլում տեղ է գտել նրանց տոհմածառը՝ Էրզրումից սկսած»,-եզրափակել է կայքը: