|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հանձնախումբը` ներառյալ Արևելյան և Արևմտյան շրջանները, համագործակցելով ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման համար պայքարող իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իրականացրել է հաջողված արշավ, որի շրջանակում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում գործող ավելի քան 120 առաջատար լրատվամիջոցների կոչ է արել զրոյական հանդուրժողականության քաղաքականություն վարել մարդկության դեմ զանգվածային բնաջնջումների ու հանցագործությունների, մասնավորապես` Հայոց ցեղասպանության հերքման դեմ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը:
Արշավի մասնակիցները նամակներով դիմել են լրատվամիջոցներին`պահանջելով իրենց հրապարակումները ցեղասպանության հերքման քարոզի հարթակ չդարձնել:
Արշավն իրականացվել է 2016 թվականից: Այն ոչ միայն հանրության շրջանում բարձրացրել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակը, այլև բարեհաջող կերպով կանխել ԶԼՄ-ներում այս պատմական փաստի հերքման վերաբերյալ նոր հրապարակումների երևան գալը:
Հավելենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի նախագահ Նորա Հովսեփյանն իր շնորհակալությունն է հայտնել ստեղծված կոալիցիայի իր բոլոր գործընկերներին՝ Ցեղասպանության հերքման դեմ քայլեր ձեռնարկելու համար:
Հիշեցնենք, որ 2019 թվականին նոր կոալիցիա է ստեղծվել, որը ներառում է հունական, կիպրական, հրեական և այլ ազգային 19 կազմակերպություն: