| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
-Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի քննարկման երկրորդ փուլն է մեկնարկել: Այս օրերին ամենաշատը խոսվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի գնասահմանադրական փոփոխությունների ճանապարհով, կամ նրա խոսքերից առնվազն ենթադրվում է, որ կանցնի կիսանախագահական տարբերակին, մի բան, որն անընդունելի է ՀՅԴ-ի համար: Դուք միշտ խորհրդարանական մոդելի կողմնակից եք եղել: Եթե հանկարծ որոշվեց, որ խորհրդարանական մոդելի չանցնեն, ի՞նչ կանի ՀՅԴ-ն:
-Եկեք մեր պատասխանները չպայմանավորենք «եթե»-ներով: Ինձ համար զարմանալի է, որ նաև ՀՀԿ պատգամավորներն են խոսում երկու հնարավոր տարբերակների մասին՝ մեկը` խորհրդարանականի, մյուսը` կիսանախագահականի բարելավման: Հանրապետության նախագահը հավանություն է տվել հայեցակարգին, այն հայեցակարգին, որն ուղղակիորեն խորհրդարանական համակարգ է ենթադրում, և հանձնարարել է աշխատել Սահմանադրության տեքստի վրա: Հանրապետության նախագահը չի հանձնարարել աշխատել երկու տարբեր նախագծերի վրա: Նախագահը որոշ մտահոգություններ է հայտնել, բայց ես վստահ եմ, որ այդ երկու խնդիրները, որոնք հարցեր են առաջացնում, պրոֆեսիոնալները, մասնագետները լուծումներ կգտնեն Սահմանադրության տեքստում: Այնպես որ` այդ մտահոգությունները կվերանան: Մնացածը ենթադրություններ են և այլ օպերայից են: Ես խորապես համոզված եմ, որ աշխատանքային խումբը քաղաքական ուժերի, առաջին հերթին` ՀՅԴ-ի աջակցությամբ կգտնի այնպիսի իրավական պատասխաններ, որոնք ուղղակի այդ հարցերը կհանեն: Մանավանդ` այդ ենթադրություններն անողները պետք է հասկանան, որ իրավականորեն հնարավոր չէ երկու նախագիծ ունենալ:
Շարունակությունն՝այստեղ: